Ուրբաթ երեկո որոշեցինք գնալ կինոդիտման։ Երկար մտածում էինք` ինչ ֆիլմ դիտել և կանգ առանք «տեղական արտադրանքի» վրա։
Ֆիլմը սկսվեց։
Արդեն ամենասկզբից ամերիկյան բլոքբասթերի` TEMU-ից պատվիրված վատ քոփիի էժան դերմանտինի հոտն ընկավ դահլիճում։
Մտածեցինք՝ դե ոչինչ, գուցե դեռ սյուժեն կզարգանա, հումորը կավելանա, հետաքրքրություն կմտնի...
Но не тут-то было...
Արդեն 40-րդ րոպեին հասկացանք, որ կյանքներս իզուր է անցնում։
Տափակագույն հումոր, անիրական ու անկապ սյուժե, դերասանական ահավոր վատ խաղ, և այս ամենը համեմված անկապ֊աննպատակ ու վատ բեմադրված երկարաձիգ հետապնդման տեսարաններով։
Անգամ Խորեն Լևոնյանի խաղն էր զայրացնում։ Դիալոգներն էնքան վատն էին։ Տպավորություն էր, թե Խորիկը ֆիլմում «Սպասիր ինձ» հաղորդումն է վարում։
Մյուս պերսոնաժների մասին էլ չխոսեմ։ Բոլորը հում, բոլորն անհամ, մեկը մյուսի հետ կապ չունեցող, մեկը մյուսից «բեխաբար»։
Տպավորություն էր, որ ծաղկաքաղ էին արել ամերիկյան ու հատկապես Netflix-ի հայտնի ֆիլմերից, դրանք վատագույն ձևով կրկնօրինակել, հետո հավաքել Glovo-ի բոլոր հնդիկ առաքիչներին, դրան ավելացրել հայրենական շոուբիզնեսի կարկառուններին ու եփել անհամ աջաբ֊սանդալ։
Մի խոսքով, 40-րդ րոպեից սկսած, մարդիկ սկսեցին հեռանալ։
Մենք 3-րդը դուրս եկանք։
Չիմացանք, թե քանիսը դուրս եկան մեզնից հետո, ու քանիսն էլ «փող էին տվել, մինչև վերջ պիտի նայեին»։
Ինչևիցե, խորհուրդ չեմ տալիս էս ֆիլմը դիտել։
Անիմաստ կորցված ժամանակ ու գումար։
Հ.Գ. Հայկական ձևով գողացան մեր ժամանակն ու գումարը:
Յաշա Սոլոմոնյան